Արամ Հովհաննիսյան
Արամ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Արամ Մարտունի Հովհաննիսյան (մարտի 6, 1963, Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր,
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամ Հովհաննիսյանը ծնվել է 1963 թվականի մարտի 6-ին Կապան քաղաքում[1]։ 1991 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ստացել է ինժեներ-մեխանիկի որակավորումը։ 1982-1984 թվականներին ծառայել է խորհրդային բանակում[2]։ 1984-1991 թվականներին աշխատել է Հայաստանի ԳԱ Կապանի փորձարարական գործարանում՝ որպես բանվոր, ապա արտադրամասի վարիչ[3]։ 1991-1993 թվականներին եղել է հարավարևելյան սահմանապահ ջոկատի «Կարմրաքար» ուղեկալի հրամանատար[4]։ 1993-1994 թվականներին եղել է Կապանի ավտոձեռնարկության փոխտնօրեն, իսկ 1997-1999 թվականներին եղել է Սյունիքի սննդի կոմբինատի փոխտնօրեն։
1999 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր թիվ 68 ընտրատարածքից։ Եղել է Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։ Եղել է ՀՀԿ անդամ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Սյունիքի մարզպետարան». syunik.mtad.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Капан, Арам Мартунович Ованнисян арм Արամ Հովհաննիսյան Армянский депутат Дата рождения: 6 марта 1963Место рождения:; ССР, Армянская. «Ованнисян, Арам Мартунович - это... Что такое Ованнисян, Арам Мартунович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Ованнисян, Арам Мартунович - о. Мартынович Арам Ованесян,». Blog (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
|